Բավ է պառակտվել
22-03-2019 14:42

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նոր ղեկավար է դարձել Դոմոդեդովո օդանավակայանի ճարտարապետը

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է Վահագն Վերմիշյանի նշանակումը Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նոր ղեկավարի պաշտոնում:

Նիստի ընթացքում Վերմիշյանը նշել է, որ մինչև 1991 թվականը զբաղեցրել է Ստեփանավանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ինչից հետո աշխատել է Ռուսաստանում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում և Եվրոպայում:
«Նախագծել և կառուցել եմ ավելի քան 5 մլն շինություն տարբեր երկրներում, այդ թվում` Դոմոդեդովո օդանավակայանը, Սոչիի նավահանգիստը, խոշոր օբյեկտներ և քաղաքներ Սուդանում և Էրիթրեայում», - ասել է Վերմիշյանը:
Նա նշել է, որ արդեն 1,5 տարի է, ինչ վերադարձել է Հայաստան և որոշում է ընդունել` աշխատել ի շահ երկրի: