Բավ է պառակտվել
29-06-2022 14:06

Պետդավաճանության նոր գործ Արցախում․ զինվորականներ տեղեկությունները փոխանցել են աղջիկներին Facebook–ի ու TikTok-ի միջոցով (տեսանյութ)

Արցախի ԱԱԾ-ն բացահայտել է պետդավաճանության հինգ նոր դեպք՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված զինվորականների ներգրավվածությամբ։

Գերատեսչության մամլո ծառայությունը հայտնում է, որ ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է գործակալական ցանցի գործունեությունը, որի մասնակիցները գաղտնի տեղեկություններ էին փոխանցում, ինչպես նաև ժամանակին կանխվել է ծուղակում հայտնված` Արցախի մի քանի քաղաքացիների հետագա հավաքագրումը։

Պարզվել է, որ N զորամասի մի քանի ծառայող սոցիալական ցանցերով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարեկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հաշվի հետ, որից հետո որոշակի ժամանակահատված շփվելուց հետո վերջինիս առաջադրանքով նրան են տրամադրել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ (մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, զենքերի տեսակների և քանակի, և այլն)։

Գործում ներգրավված անձանցից մեկը տեսախցիկի առջև խոստովանել է, որ տեղեկությունների դիմաց ստացել է 200 դոլար, իսկ մնացածն իրենց խոստացված գումարները այդպես էլ չեն ստացել:

Մանրամասները տեսանյութում։