Բավ է պառակտվել
02-05-2015 10:14

Վազգեն Խսչիկյանի գործով նոր դերակատար է հայտնվել

Խարդախության և առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար դատապարտված «Վազգեն Խաչիկյանի և մյուսների» գործով նոր մեղադրյալ է հայտնվել: Այս մասին հայտնի է դարձել Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արամ Մարտիրոսյանը, աշխատելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայության Երեւան քաղաքի «Ավան և Նոր Նորքի» տարածքային բաժնի պետի պաշտոնում, 2009-2010թթ. ընթացքում օգտագործել է իր պաշտոնական դիրքը և Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 64.078.853 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել պաշտոնական կեղծիք: Արամ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: