Բավ է պառակտվել
30-10-2020 14:46

Խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը չի վճարվել. ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին (տեսանյութ )

ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:
Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

Արմինե Գևորգյան

Արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ․ ՊԲ
Հայաստանում մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախում կռված սիրիացի վարձկանների գործով դատական նիստը
Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի (տեսանյութ)
Թուրքական զորքը մնալու է Ադրբեջանում, չեմ կարծում, որ սա անպատասխան է մնալու - Դավիթ Բաբայան
Եվս մեկ ապացույց, որ Հայերի դեմ օգտագործում են վարձկան-ահաբեկիչների (տեսանյութ)