Բավ է պառակտվել
08-02-2020 16:00

Հայաստանում առատ ձյուն է տեղում, բոլոր հանրապետական ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հայհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի տեսությունը։

“Շաբաթ երեկոյան ժամերից մինչև կիրակի առավոտ Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է առատ ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով”,- զգուշացնում են օդերևութաբանները։

Հանրապետության հարավային շրջաններում տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 10-ը, իսկ փետրվարի 11 -18 սպասվում է չոր եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան, վարկյանում 3-8 մ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը շաբաթից երեքշաբթի աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով։

Երևանում կիրակի օրվանից մինչև երեքշաբթի ցերեկային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -5-7 աստիճան ցուրտ, իսկ հինգշաբթի օրվանից կհաստատվի 0-ից -2 աստճանի սահմաններում։ Մայրաքաղաքում ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը՝ 12-14 և 13-15 աստիճան 0-ից ցածր։ Հանրապետությունում ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Շիրակում, Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում. Այս շրջաններում ջերմաստիճանը կնվազի մինչև - 25-30 աստիճան: