Բավ է պառակտվել
09-03-2022 13:59

Հայաստանում անձրևին փոխարինելու են գալիս ձյան առատ տեղումները

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը։

Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

«Վարորդներին խորհուրդ է տրվում նշված շրջաններ մեկնելիս օգտագործել բացառապես ձմեռային անվադողեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ՝ օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 7-9 աստիճանով։