Բավ է պառակտվել
26-12-2018 15:18

Հայաստանում Նոր տարուն սպասվում է առատ ձյուն

Դեկտեմբերի 27-ին Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, տեղեկացրել է Հայհիդրոմետի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի ղեկավար Գագիկ Սուրենյանը, իր ֆեյսբուքյան էջում ներկայացնելով գալիք օրերի եղանակի տեսությունը:

Դեկտեմբերի 29-ի ցերեկը, դեկտեմբերի 30-ին և 31-ին հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Օդերևութաբանները տեղեկացնում են նաև, որ դեկտեմբերի 27-ին՝ առանձին շրջաններում, դեկտեմբերի 28-ին՝ շրջանների մեծ մասում և Երևանում, դեկտեմբերի 29-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։
Քամին կլինի հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, դեկտեմբերի 27-28-ին առանձին շրջւաններում հնարավոր է քամու ուժեղացում մինչև 15-20 մետր վարկյանում։
Դեկտեմբերի 28-29-ին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:
Հինգշաբթի օրն օդի ջերմաստիճանը Երևանում կլինի +5+7 տաքություն, ուրբաթ ցերեկը սնդիկի սյունը կհասնի 0-1 տաքության, իսկ շաբաթ օրը կցրտի մինչև -2 աստիճան։ Դեկտեմբերի 30-ին և 31-ին ցերեկային ժամերին սպասվում է 1-3 աստիճան ցուրտ։