Բավ է պառակտվել
30-09-2016 11:56

Բազիլիկատայի մարզային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Բազիլիկատա մարզի խորհուրդը (Consiglio Regionale della Basilicata) սեպտեմբերի 27-ին, միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին: Բանաձեւի նախագիծը ներկայացրել էր անկախ պատգամավոր Աուրելիո Պաչեն՝ ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին:

Բանաձեւում նշվում է, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը ճանաչվել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ 1919թ. թուրքական ռազմական տրիբունալի կողմից: Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ անհրաժեշտ է հայ ժողովրդի վերապրած ողբերգության մասին իրազեկել հանրությանը, հատկապես երիտասարդ սերնդին՝ նման ոճիրների կրկնությունը կանխելու համար:

Նշենք, որ Բազիլիկատայի մարզային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 108-րդ խորհուրդն է: