ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը։ Դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակների փոփոխությամբ պայմանավորված պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ:
Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծառայությունների գնման բաց մրցույթ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 16-ի ժամը 11:00-ն է։