Բավ է պառակտվել
01-09-2020 19:42

Հրապարակվել է Մոսկվայից Երևան և Գյումրի հերթական չարտերային չվերթների ժամանակացույցը

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։

Սեպտեմբերի 6-ին․Մոսկվա-Երևան/«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 02:20-ին)
Սեպտեմբերի 7-ին․Մոսկվա – Երևան/«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
Սեպտեմբերի 8-ին․Մոսկվա – Գյումրի/«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
-Սեպտեմբերի 9-ին․Մոսկվա – Երևան /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
Սեպտեմբերի 10-ի․Մոսկվա – Երևան /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 17:00-ին)
Սեպտեմբերի 11-ին․Մոսկվա – Գյումրի /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
Չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), ինչպես նաև ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, հեռ․՝+7 (495) 739 93 33)։
Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։
Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։