հաղթելուենք
29-08-2020 00:00

Տեղեկատվություն Մոսկվա - Երևան չարտերային չվերթների մասին

Ներկայացնում ենք Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։
✔️Մոսկվա-Երևան – 02.09.2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
✔️Մոսկվա – Երևան – 04.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
✔️Մոսկվա – Երևան -06.09. 2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 15:30-ին)
Չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), ինչպես նաև ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, հեռ․՝+7 (495) 739 93 33)։
Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։
Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։

Հայտնի է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը
Հրապարակվել է Մոսկվայից Երևան և Գյումրի հերթական չարտերային չվերթների ժամանակացույցը
Հրապարակվել են մինչև սեպտեմպերի վերջ Ռուսաստանից Հայաստան  կատարվելիք չարտերային թռիչքների օրերը
Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը կկայանա ապրիլի 28-ին
Հռոմից Երևան հատուկ չվերթի ուղևորները նստում են ինքնաթիռ (տեսանյութ)