Բավ է պառակտվել
17-03-2022 20:12

Հրապարակվել են 19-ամյա հայ զինծառայողի զոհվելու հանգամանքները

Հայաստանի քննչական կոմիտեն քննում է ՊՆ ստորաբաժանումներից մեկի զինծառայողի կողմից մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները։

Նախնական տվյալներով, մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը ( ծնվ. 2003 թ.) իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ «Զինծառայողին ինքնասպանության հասցնելը» հոդվածով։ Կատարվում է նախաքննություն: