Բավ է պառակտվել
10-05-2022 11:48

Հրապարակվել են հայտնի հայ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի գետում խեղդվելու սարսափելի մանրամասները

Դեբեդ գետում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով նախօրեին մահացել է հայտնի հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը։ Նա 31 տարեկան էր։

Հայտնի է դարձել, որ ռետինե նավակը շրջվել է գետում, Արմինեին անգիտակից դուրս են բերել գետից. Նա տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է մահը։

Ինչպես հայտնի է դարձել shamshyan.com-ին, Վանաձորի բնակիչ, 32-ամյա Գևորգ Վարդանյանն, ով աշխատում է «Ռաֆթինգ Արմենիա Լոռի» ՍՊԸ-ի տնօրեն, հայտնել է քննչական մարմնին, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում, «Ճամպրուկս ու ես» հաղորդաշարի նկարահանումների ժամանակ նավակը շրջվել է, ուղևորներն ընկել են գետը, սակայն կարողացել են ինքնուրույն դուրս գալ, իսկ Ճաղարյանին շուրջ 10 կմ գետը տարել է: