Բավ է պառակտվել
12-01-2022 16:49

Ադրբեջանի զինված ուժերի հետ փոխհրաձգության գոտում ևս մեկ զոհված հայ զինծառայող է հայտնաբերվել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերի հետ փոխհրաձգության գոտում հրազենային վիրավորումով ևս մեկ զոհված հայ զինծառայող է հայտնաբերվել, հայտնում է Հայաստանի ՊՆ-ն։

«Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով», -ասվում է Հայաստանի պաշտպանական գրատեսչության հաղորդագրությունում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

«Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - տեղեկացնում է ՊՆ մամլո ծառայությունը: