Բավ է պառակտվել
22-08-2019 12:51

Բացահայտվել է Գեղարքունիքում սիբիրյան խոցի վարակի աղբյուրը

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետծառայության աշխատայիցները բացահայտել են Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքում սիբիրյան խոցի վարակի աղբյուրը։ Ինչպես նշվել է մամլո հաղորդագրությունում, ավելի վաղ տեղեկացվել էր, որ օգոստսի 20-ին Գեղարքունիքի Գեղահովիտ համայնքի 2 բնակչի մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց։ Բժշկական կենտրոն դիմած քաղաքացիները պատմել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մորթին և միսը բաժանել իրար մեջ։ “Լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ կենդանին եղել է սիբիրախտով հիվանդ: Պարզվել է, որ կենդանու մոտ հիվանդությունն առաջացել է, քանի որ անասնատերը հրաժարվել է պատվաստումից”,- հայտնել են ծառայությունում։ Տեսչական մարմնի մասնագետները 34 ընտանիքում հայտնաբերել և հավաքել են կենդանու միսը, ինչպես նաև գլուխը և կաշին: Հավաքված մսեղիքը և մթերքները սահմանված կարգով անասնագերեզմանոցում այրվել են: “Այլ դեպքեր չեն գրանցվել, համայնքում առկա մյուս բոլոր կենդանիները զննվել են և գտնվում են մասնագետների վերահսկողության տակ”,-ասվել է հաղորդագրությունում։ Իր հերթին, Հայաստանի առողջապահության նախարությունը հայտնել է, որ համայնքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել լաբորատոր հետազոտություններով հաստատված սիբիրյան խոցի 8 դեպք։ “Հիվանդները ստանում են համապատասխան բուժում, դիտվում է կազդուրման դրական դինամիկա։ Կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են, համայնքում հիվանդության նոր դեպքեր չկան”,- նշել են առողջապահության նախարարությունում։