Բավ է պառակտվել
23-10-2019 16:45

Հասարակությունը չունի ցանկություն Նաիրի Հունանյանին ազատության մեջ տեսնելու․ Հովնաննես Իգիթյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ իրավական առումով Հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանն իրավունք ունի դիմելու վաղաժամ ազատ արձակվելու համար և ընդհանուր առմամբ այդ իրավունքը բոլորն ունեն:
«Չեմ կարծում, որ Հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ կապված հասարակության մեջ որևէ բան է փոխվել: Ավելին՝ այսօր ավելի շատ հարցեր են առաջանում, այսօր ավելի շատ հարցեր կան, քան եղել են երկու կամ երեք տարի առաջ: Մենք լսում ենք նոր հանգամանքների մասին թերթերում և այլ տեղերում:Կգա ժամանակ, երբ հասարակությունը կուզի իմանալ այս հանգամանքների պատասխանը, սակայն չեմ կարծում եմ, որ սա որևէ կապ ունի այն հանգամանքի հետ, որ վաղաժամ պետք է դադարեցվի պատիժը»,–ասաց Հովհաննես Իգիթյանը։
Իգիթյանն ասում է, որ հասարակության մեջ չկա այդ ցանկությունը՝ Նաիրի Հունանյանին վաղաժամ ազատության մեջ տեսնելու,բայց այնպես չէ, որ ով նման խնդրանքով դիմում է՝ այդ դիմումին դրական են վերաբերում:
«Նայում են, թե այդ մարդն ինչ արարք է կատարել, եթե այդ արարքը համարվում է շատ ծանր և հասարակության համար վտանգավոր և արդյո՞ք նրա ազատոթյան մեջ լինելը շարունակում է վտանգավոր մնալ: Չեմ կարծում, որ այստեղ կարող է կիրառվել որևէ մեղմացուցիչ հանգամանք կամ գործընթաց»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, ով ղեկավարում էր 1999 թ. Վարչապետ Վազգեն Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը և մի շարք այլ առաջատար քաղաքական գործիչների վրա հարձակումը և սպանությունը, դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«80 օրվա ընթացքում է զեկույցը քննարկվում, ինչից հետո զեկույցի հիման վրա տրվում է բացասական կամ դրական պատասխան», – նշել է Նավիկյանը՝ հավելելով, «քանի որ Հունանյանի ազատազրկման 20 տարին լրացել է, 20 տարուց հետո ցմահ դատապարտյալները իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար»։
«Չեմ կարող ասել, թե գործընթացն ինչքան կարող է տևել, որովհետև ամեն դատապարտյալի դեպքում ժամկետները տարբեր են լինում», – նշել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետը։


Արմինե Գևորգյան