Բավ է պառակտվել
13-07-2020 12:16

Բոլոր կրակոցները լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ․ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյան

Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ։ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է տիրող իրավիճակը։
«Երեկ 12:30 Տավուշի մարզում տեղակայված  մեր դիրքերից մեկին մոտենում է «Ուազ» ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում մեր դիրք, որը գտնվում է անմիջապես ՀՀ տարածքում: Քանի որ շարժումն անհասկանալի էր, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստանում են հրահանգ, որ հաշվի առնելով հնարավոր մոլորվածությունը, աշխարհագրությունը կամ օպերատիվ վիճակին չտիրապետելը՝ կոչ են արել լքել տարածքը, որից հետո սկսվում է հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատախսան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,-ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանի օգտագործմամբ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է, դադարը եղելէ գիշերը 3:30-5:30: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր կրակոցները լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ:
Փաշինյանի հարցին, թե գուցե ցանկացել են վերադարձնել ավտոմեքենան, դրա համար են նման գործողությունների դիմել, Դավիթ տոնոյանը պատասխանեց, որ եթե նման մտադրություն ունենային, ինչ-որ ձեւով կապի դուրս կգային, բայց անմիջապես սկսվել է հրետակոծություն:

 

 

Արմինե Գևորգյան