Բավ է պառակտվել
09-04-2019 19:51

Քննարկվում է ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգի մարտական միջոցառումների ծրագիրը

Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ համակարգող կոմիտեի հոբելյանական 50-րդ նիստը, տեղեկացրել է երկրի գերատեսչության մամլո ծառայությունը։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկսատանի Ուզբեկիստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնական անձինք։

Հայաստանի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդգծել է, որ համագործակցությունը նպաստում է ՀՕՊ ուժերի պատրաստվածության բարձրացմանը և ԱՊՀ երկրների օդային սահմանների հուսալի պաշտպանությանը։

Նիստի ընթացքում ամփոփվել են Համակարգող կոմիտեի 2018 թվականի աշխատանքի արդյունքները, քննարկվել 2019 թվականին մարտական և մարտավարական միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը։

“Ուսումնասիրվել և հավանության է արժանացել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանում և Ղազախստանում կայանալիք “Մարտական համագործակցություն - 2019” համատեղ զորավարժության մտահղացումը”,- նշվել է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում քննարլվել են ԱՊՀ երկրների ՀՕՊ համակարգի կատարելագործման և զարգացման հիմնական ուղղությունները և հակաօդային պաշտպանությանը վերաբերող այլ հարցեր։