Բավ է պառակտվել
16-03-2020 13:26

Քննարկվում է երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցը․վարչապետ

Այսօր Ժամը 15.00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասեմ նաև, որ եթե կառավարությունն ընդունի որոշում արտակարգ դրություն հայտարարելու մասին, իսկ այսօր տեղի ունեցած քննարկման տրամաբանությունը կարծես թե այդպիսին է, որ մենք այդ որոշումը պետք է կայացնենք, կառավարության նիստում շատ մանրամասն խոսակցություն տեղի կունենա, շատ մանրամասներ կհնչեն, որից հետո իրավունի ուժով կհայտարարվի ԱԺ նիստ: Այնտեղ նաև պատգամավորների հարցերին կպատասխանենք, հնարավորություն կունենանք նաև արձագանքել հնարավոր քննադատություններին»,- նշել է վարչապետը:
Նա ասաց, թե որոշել է փոքրիկ պարգևատրում տալ կորոնավիրուսից բուժված ՀՀ քաղաքացուն:
Վարչապետի խոսքով՝ այս պահին 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ են նախապատրաստվել, մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի:

 

 

Արմինե Գևորգյան