Բավ է պառակտվել
11-10-2021 14:33

Երևանում նոյեմբերի մեկից մտցվում է ընտանի կատուների և շների պարտադիր հաշվառում

Տանը կամ բակում, շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառվեն իրենց կենդանիներին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի ավագանու կողմից ընտանի կենդանիների պահման կանոններում ընդունված փոփոխություններով սահմանվել է, մասնավորապես, նրանց հաշվառման գործընթացը, անասնաբուժական սպասարկման վերաբերյալ պահանջն, ինչը կապված է քաղաքացիների և կենդանիների անվտանգության հետ, և թույլտվությունների տրամադրման գործընթացը։

Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ապրեսյանը նշել է, որ նոր փոփոխություններն ունեն բազմաթիվ դրական կողմեր։

“Օրինակ կենդանու փողոցում հայտնվելու դեպքում հնարավոր կլինին գտնել տիրոջն ու վերադարձնել: Իսկ վերջնականը նպատակը, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է, որից հետո հեռանկարում հնարավոր կլինի ստեղծել կացարաններ»,-ասում է Ապրեսյանը։

Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու համար որևէ վճար նախատեսված չէ, իսկ սահմանված տուրքերը չեն գանձվելու ոչ այս, ոչ էլ գալիք տարի։ Սակայն իրենց կենդանիներին չհաշվառած քաղաքացիները կտուգանվեն։

Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար պետք է ներկայացնել կենդանու անանսանաբուժական անձնագիրը, որտեղ նշված կլինի պահանջվող պատվաստումների և նույնականացման մասին տեղեկություններ: Նույնականացումն արվում է անասնաբուժական կլինիկաներում՝ դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով: Սա աշխարհում վաղուց արդեն ընդունված գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են անգամ շրջագայել իրենց կենդանիների հետ:

Հաշվառվող կենդանիների մասին բոլոր տվյալները կներբեռնվեն էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանում, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց մայրաքաղաքում գրեթե բացառել ընտանի կենդանիների հայտնվելը փողոցում: Այսպիսով, նոր կանոնների սահմանումը մեծապես կնպաստի նաև թափառող կենդանիների քանակի կրճատմանը քաղաքում։