Բավ է պառակտվել
29-09-2022 15:00

ԱՄՆ դեսպանը Սյունիքի մարզպետից տեղեկացել է, թե ինչպես է ազդել ադրբեջանական հարձակումը տեղի բնակիչների վրա

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։

«Դեսպան Թրեյսին հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ՝ պարզելու, թե ինչպես են սեպտեմբերի կեսերին տեղի ունեցած (Ադրբեջանի`խմբ.) հարձակումները ազդել սյունեցիների վրա և քննարկել նրանց մարդասիրական կարիքները», - տեղեկացվում է ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելության Twitter-ում։

Դեսպանությունը հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերն այն մասին, որ «ԱՄՆ-ը կշարունակի աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը»։

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ չորեքշաբթի ժամը 18:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: ՀՀ ՊՆ տեղեկատվության համաձայն՝ երեկոյան իրավիճակը կայունացել է. հինգշաբթի ժամը 11:00-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել: