Բավ է պառակտվել
13-01-2022 12:02

Հայաստանում հայտարարվել են պահեստազորայինների հերթական եռամսյա վարժական հավաքներ

Հայաստանում հունվարի 15-ից ապրիլի 15-ը կանցկացվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշումը կայացվել է հինգշաբթի կառավարության նիստին։

Որոշման համաձայն վարժանքներում կընդգրկվի 65 քաղաքացի, որոնցից 20-ը՝ բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:

Վերջին ամիսներին սա Հայաստանում պահեստազորայինների 3-րդ ուսումնամարզական հավաքն է։ Նախորդ երկուսն անցկացվել են անցյալ տարի օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը, այնուհետև սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը: