12-12-2018 15:36

Հերթական պատահարը Երևանի կենդանաբանական այգում․բեզոարյան այծ է սատկել

Չորեքշաբթի օրը Երևանի կենդանաբանական այգում սատկած վիճակում բեզոարյան այծ է հայտնաբերվել։

Ինչպես հայտնել է կենդանաբանական այգու մամլո ծառայությունը, երկուշաբթի օրը աշխատակիցները նրան հայտնաբերել են կենդանաբանական այգու տարածքից դուրս և, մեծ ջանքեր գործադրելով, ետ են վերադարձրել։ Անց է կացվում ազատավանդակից, որտեղ կենդանին բնակվում էր 2013 թվականից՝ ծնվելու օրվանից, նրա փախուստի, ինչպես նաև անկման հանգամանալից ուսումնասիրություն։

Կենդանաբանական այգում ակնկալում են, որ իրավապահ մարմինները կիրականացնեն այգու շուրջ ստեղծված իրավիճակի հետևողական և մանրակրկիտ հետաքննություն, սակայն մտավախություն ունեն, որ այն չի փոխվի, քանի դեռ չեն պարզվել հանգամանքները և պատժվել մեղավորները։
Վերջին ժամանակներս հաճախակի են վատ լուրեր ստացվում կենդանաբանական այգուց։ Պալարախտի պատճառով կենդանիների անկի դեպքերի և կենդանաբանական այգու ղեկավարության կողմից այդ տեղեկությունները թաքցնելու մասին լուրերը ակտիվացել էին ամռանը, սակայն տնօրինությունը հանգստացրել էր հանրությանը, հավաստիացնելով, որ պալարախտի հետևանքուվ սմբակավոր կենդանիների անկի դեպքերը եղել են հունվարին, այդ ժամանակից ի վեր իրավիճակը շտկվել է։

Ավելի ուշ՝ հուլիսի 20-ին հայտնի է դարձել, որ կենդանաբանական այգում անսպասելի անկել է ամուրյան վագր Նոբելը, հոկտեմբերի սկզբին տեղեկություն է ստացվել, որ միջտեսակային պայքարի արդյունքում անդրկովկասյան գորշ արջ է անկել, իսկ նոյեմեբերի 13-ին տնօրինությունը հայտնել է զեբրի անկի մասին, որի արյան և մեզի մեջ հայտնավերվել է մեծ քանակությամբ մկնդեղ։ Նոյեմբերի 26-ին սատկած վիճակում է հայտնաբերվել կոկորդիլոսներից մեկը։

Հանրության մեջ աճում է անհանգստությունը կենդանիների անկի հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ, կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիաներ են կազմակերպվում։

Երևանի պետական կենդանաբանական այգին հիմնադրվել է 1941 թվականին: Նոր սեզոնի բացմանն ընդառաջ այս տարվա մայիսին իրականացվել են աշխատանքներ կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: