Բավ է պառակտվել
26-07-2019 14:19

Հերթական հրդեհը՝ Դեմիրճյանի անվ․ՄՀՀ-ի մոտակայքում

Հայաստանի ԱԻՆ-ն իր կայքում տեղեկացրել է, որ Երևանի Կ․Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրից ոչ հեռու հրդեհ է բռնկվել։

Ժամը 13։00-ին 911 ծառայությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՄՀՀ-ի մոտակայքում այրվում է չոր խոտածածկը։

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ արձագանքման խումբը։

Ավելի վաղ, ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-26-ին ստացվել է 55 ահազանգ Երևանում և շրջաններում կանաչ տարածքներում հրդեհների մասին։