Բավ է պառակտվել
20-07-2019 21:05

Հերթական հրդեհը Երևանում, այս անգամ՝ Փարվանա ռեստորանի մոտակայքում

Երևանում բռնկվել է հերթական խոշոր հրդեհը։

Ինչպես տեղեկացրել է Երևանի ԱԻՆ-ը, հուլիսի 20-ին, ժամը 17։20-ի շրջակայքում, ծառայությունում ահազանգ է ստացվել Հրազդանի կիրճում գտնվող “Փարվանա” ռեստորանի մոտակայքում հրդեհի մասին։

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ։

Ժամը 18։01-ին հայտարարվել է հրդեհի բարդության “Բիս-1” կանչ և դեպքի վայր է մեկնել ևս 1 հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 19։25 դեպքի վայր է մեկնել նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատը։

Լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն ավելի ուշ։