Բավ է պառակտվել
25-06-2021 18:56

Աղիքային վարակի հերթական դեպք Հայաստանում․ 23 մարդ, այդ թվում՝ դպրոցականներ տեղափոխվել են հիվանդանոց

Հունիսի 25-ին աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» է դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել են, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նրանց մոտ դիտարկվում է սրտխառնոց, փսխում, լուծ, առողջական վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության: Դեպքի առնչությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները Տավուշի մարզի Այրում համայնքի բնակիչներ են` Այրումի դպրոցի 6-րդ դասարանի 29 աշակերտ և 14 մեծահասակ:

Պարզվել է, որ դպրոցականներն՝ ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ նույն օրը 2 ավտոբուսով մեկնել է Շիրակի մարզ էքսկուրսիայի: Նրանք «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում։ Մանրէաբանական հետազոտության նպատակով հիվանդներից կատարվել է նմուշառում: