Բավ է պառակտվել
25-04-2022 20:11

Մեկ Երևան՝ երկու հակաիշխանական երթ․ Վանեցյանը բողոքի երթ է անցկացնում

«Հայրենիք» կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը բողոքի երթ է անցկացնում իշխանությունների դեմ։

Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից, որտեղ Վանեցյանն ապրիլի 17-ից անժամկետ բողոքի ակցիա է անցկացնում՝ խոստանալով, որ տուն չի գնա, քանի դեռ իշխանությունները հրաժարական չեն տվել։

Միաժամանակ ՀՅԴ «Դաշնակցության» երիտասարդական թևը նույնպես երթ է անցկացնում, որը մեկնարկել է Արաբկիրի շրջանից և շարժվում է դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Պահանջը նույնն է՝ գործող իշխանությունների հրաժարականը։ Երթը անցկացվում է «Զարթնի՛ր, լաո» կարգախոսով։ Դրան մասնակցում են ընդդիմադիր պատգամավորներ, քաղաքական գործիչներ, բլոգերներ։

Ապրիլի 17-ից ընդդիմությունը Հայաստանում բողոքի ցույցեր է անցկացնում գործող իշխանությունների քաղաքականության դեմ՝ հայտարարելով, որ այն սպառնում է Հայաստանի և Արցախի պետականությանը և անվտանգությանը։ Ապրիլի 25-ից ընդդիմությունն անցել է փողոցային ապակենտրոնացված պայքարի։ Հայաստանի տարբեր մարզերից երթեր են սկսվել դեպի Երևան, որտեղ ընդդիմությունը նախատեսում է մայիսի 1-ին մեծ հանրահավաք անցկացնել։