Բավ է պառակտվել
02-05-2022 17:14

Երևանի շրջաններից մեկը 12 ժամով կջրազրկվի վթարի պատճառով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Սասունցի Դավթի, Աճեմյան, Գլինկա, Լիսինյան, Բուռնազյան, Ծխախոտագործների, Ծատուրյան, Միչուրին, Երկաթգծի, Տ.Մեծի 71, Լոռիս Մելիքյան 1-30, Մուրացան 1-36, Սուվորովի 1-36, Օստրովսկու 1-11 համարներ, Խորենացու փողոցի 112-146 համարներ, Խորենացու 2-րդ և 3-րդ փակուղի:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է ընկերության հաղորդագրությունում։