Բավ է պառակտվել
07-02-2022 16:19

Երևանի թաղամասերից մեկը մեկ օրով կջրազրկվի, որոշ հասցեներում ճնշումը կնվազի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 8-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 9-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ հասցեների ջրամատակարարումը․ Սևքարեցի Սաքոյի, Հ. Էմինի, Մանուշյան, Այգեկցի, Ռիգայի, Հ. Սահյան, Բակունցի, Կալենցի, Արաբկիր 38, Ն. Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Քեռու, Արծրունի, Հակոբյան, Կասյան, Սևաստոպոլյան, Կոնդի, Հնդկաստան, Ձորափ, Խաչատրյան փողոցներն՝ իրենց նրբանցքներով, Փափազյան 2-րդ, Բաղրամյան 4-րդ, Կիևյան 1-ին նրբանցքներ, Իսրայելյան 43, Բաղրամյան 2-րդ անցուղի 4, Սարյան 22, 24, 24/1, 26, Գյուլբենկյան 42-ից բարձր համարներ, «Նաիրի», «Արամյանց», Ձորափ 40 հասցեի բժշկական կենտրոններ, Պարոնյան 9-21/3 կենտ և 10-40 զույգ համարներ, Վաղարշյան 11-ից բարձր, Փափազյան 21-ից բարձր համարներ:

Գրիբոյեդովի, Բաղրամյան և Կիևյան փողոցներում կնկատվի ջրի ցածր ճնշում:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրությունում: