Բավ է պառակտվել
03-06-2021 17:33

ՀԱՊԿ-ը Հայաստանում կանցկացնի «Ամպրոպ-2021» զորավարժությունները․ կկիրառվի զրահատեխնիկա անօդաչու թռչող սարքեր և ավիացիա

Երևանում հունիսի 1-ից հունիսի 3-ը շտաբային բանակցություններ են անցկացվել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ջոկատների «Ամպրոպ -2021» ծածկագրով հատուկ զորավարժությունների նախապատրաստման շուրջ: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Զորավարժությունների ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել ՀՀ տարածքում, երկու փուլով կմշակվեն գործնական գործողություններ, որոնցում ներգրավված կլինի զրահատեխնիկա, հատուկ մեքենաներ, ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, ծառայողական հետաույզ շներ։

Միջոցառումը տեղի է ունեցել 2021 թվականի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների համատեղ զորավարժությունների և հրամանատարական կառավարման մարմինների համատեղ զորավարժությունների ծրագրի համաձայն:
Բանակցություններին մասնակցել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության և շահագրգիռ այլ նախարարությունների ու գերատեսչությունների, Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերի, Ղրղզստանի ՆԳՆ-ի, Ռուսաստանի ՆԳՆ-ի, Տաջիկստանի Հանրապետության նախագահին առընթեր թմրանյութերի վերահսկման գործակալության և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել և համաձայնեցվել են․

հայեցակարգի հիմունքները և զորավարժությունների անցկացման կարգը
զորավարժությունների ղեկավար կազմը և զորավարժություններին ներգրավված ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային զորամիավորումների կազմը, զորավարժությունների տարածք նրանց ժամանման ժամկետներն ու կարգը

համատեղ հատուկ գործողություն իրականացնելու համար ձևավորված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ջոկատների օպերատիվ շտաբի տեղակայման կարգն, ինչպես նաև զորավարժություններին համապարփակ աջակցության հարցերը:

Կողմերը ստորագրել են համապատասխան արձանագրությունը: