Բավ է պառակտվել
27-07-2020 18:56

Մեկ հայտ մեկ մասնագիտություն․ Քոլեջների ընդունելության նոր կարգը։


Սառա Տիգրանյանը այս տարի ավարտել է 9-րդ դասարանը։ Սովորում է Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի Խ․Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ընդունելության հայտ ներկայացրել է Երևանի պետական հումանիտար քոլելջի «Տուրիզմի և զբոսաշրջության բաժին: Սառան դասարանի գերազանցիկն է։ Դասարանում էլ սովորում են 4 հոգով։ Դպրոցից դուրս գալու առավել հիմնավոր պատճառ էլ կա։
«Արդեն երկու տարուց ավելի է, որ մեր դպրոցում բացի ռուսերենից այլ օտար լեզու չի ուսուցանվում։ Եվ որոշեցի, որ պետք է գործերս քոլեջ տամ, սովորեմ տուրիզմի բաժնում։ Մինչև 6-րդ դասարան սովորել եմ գերմաներն, բայց մասնագետը հետո գնաց ու հիմա ամբողջ դպրոցը ոչ մի օտար լեզու չի սովորում։
Ասում է, որ քոլեջ ընդունվելու դեպքում սովորելու է նաև անգլերեն, այդ լեզուն իր մասնագիտության անբաժան մասն է կազմելու։
ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը Gisher.news-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի ընդունելության կարգի փոփոխություն կատարվել է նաև միջին մասնագիտական կրթական համակարգում։

«Այս տարի դիմորդը կարող է դիմել միայն մեկ քոլեջ, ընտրել մեկ մասնագիտություն՝ անվճար և վճարովի համակարգում»։
Օգոստոսի 15 –ից հետո քոլեջները ամփոփելու են արդյուքները, եթե մրցույթի արդյուքում դիմորդը դուրս կմնա մրցույթից, ապա երկօրյա ընթացքում ուսումնական հաստատությունները ներկայացնում են թափուր տեղերի մասին տեղակատվություն ու դիմորդին հնարավորություն է տրվում մասնակցելու թափուր տեղերի մրցույթին։
Արտակ Աղբալյանն ասում է, որ նախորդ տարիներին, երբ դիմորդը կարող էր միաժամանակ երկու տեղ հայտ ներկայացնել, լինում էին դեպքեր, երբ ատեստատի կրկնօրինակով դիմում էին 5- ից 6 տեղ։ Նույն ուսանողը ընդունվում էր մի քանի տեղ։ Բայց հրամանագրվում էր այն քոլեջում, որտեղ ներկայացրել էր բնօրինակը։ Շատ դեպքերում վերահսկելի չէր լինում այս պրոցեսը և հաստատության տնօրենը սկսում էր «փնտրել » ուսանողին։
Քոլեջների անվճար տեղերը հատկացվել են առավել շատ մարզային քոլեջներին ու պետպատվերի տեղերը տրամադրել են հատկապես այն մասնագիտությունների գծով, որն աշխատաշուկայում ավելի հեռանկարային է։
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, տուրիզմ և սպասարկման ոլորտ և այս ուղղություններով մասնագիտությունների պետպատվերի տեղերն ավելացրել ենք: Բացի այդ` նոր մասնագիտություններ ենք ներդրել: Օրինակ, Երևանի N2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջներում ներդրել են սառնարանային տնտեսության մասնագիտություն:
Այն նոր է, արդյունքում ունենալու ենք «Սառնարանների, օդափոխման համակարգերի տեխնիկ» որակավորմամբ մասնագետներ:
Այս տարի 4 հաստատություններում ներդրվել է նաև մեկ նոր մասնագիտություն, որը վերաբերվում է վերականգնվող էներգիային։ Այսինքն` պատրաստելու են մասնագետներ, որոնք կաշխատեն արևային էներգիայի ոլորտում։

 

 

Արմինե Գևորգյան