Բավ է պառակտվել
12-08-2016 14:52

Նույն սմայլիկները տարբեր ՕՀ-ներում կարող են հակասական զգացմունքներ առաջացնել

Ժամանակակից աշխարհում շատ տարածված է չաթերում նամակագրվել սմայլիկների օգնությամբ: Շնորհիվ նկարված պատկերների հնարավոր է արտահայտել տարատեսակ զգացմունքներ: Սակայն փորձագետները պարզել են, որ սմայլիկները տարբեր օպերացիոն համակարգերում տարբեր տեսք ունեն, ինչը կարող է շփոթության մեջ գցել օգտվողներին:


Տարբեր հարթակներում և սոցիալական ցանցերում էմոձիները տարբեր են: Օրինակ, iPhone- ի և iPad- ի սեփականատերը Twitter-ի հավելվածում կարող են պատկեր ուղարկել, որոնք Android համակարգով սարքերի սեփականատերերը այլ կերպ կտեսնեն: ԱՄՆ-ի գիտնականները ուսումնասիրություններ են կատարել և պարզել, որ յուրաքանչյուր սմայլիկ առնվազն 10 տարբերակ ունի:


Այն, ինչ դուք տեսնում եք էկրանի վրա կախված է օպերացիոն համակարգից, որով աշխատում է ձեր սարքը: Սակայն, ուսումնասիրության արդյունքում հետազոտողները պարզել են, որ թյուրիմացությունները կարող են առաջանալ նաև նույն օպերացիոն համակարգով աշխատող օգտտատերերի մոտ:
Հետազոտողները կարծում են, որ էմոձիները այլ կերպ են ընկալվում է, նրանց միջև այնպիսի դետալների տարբերությունների պատճառով ինչպիսիք այտերի վրա ընկնող ստվերը, կամ հոնքերի թեքությունը:


Հետազոտողները խորհուրդ են տալիս ստանդարտացնել էմոդզիները բոլոր օպերացիոն համակարգերում, սակայն դա չի երաշխավորում հաղորդագրությունների թյուրըմբռնման ընդհանուր վերացումը: