Բավ է պառակտվել
23-02-2021 13:49

ՀՀԿ գրասենյակը պաշարված է. մոտենում է ապստամբությունը... Աշոտյան


Քիչ առաջ բերման են ենթարկել մի քանի տասնյակ Հանրապետականների։ Այս մասին հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«ՀՀԿ գրասենյակն առավոտվանից պաշարված է ոստիկանական ուժերով։

Մետրոյի «Հանրապետություն» կայարանի մերձակայքում վխտում են հարյուրավոր կարմիր բերետավորներ։ Դավաճան վիժվածքի խամաճիկ ուժայիններով իշխանություն պահել չի ստացվելու, Ադրբեջանի ներքին զորքերի վերածված ոստիկանությամբ աթոռը չի պահվելու, մեզ բռնելով իր թրքաբարո ստորաքարշությունը չի երկարացնելու։

Մոտենում է ապստամբությունը...

Եղիցի Հայաստան։ Առանց վիժվածք Հայաստան»,- գրել է նա Facebook-ի իր էջում ու հրապարակել տեսանյութ, թե ինչպես են այսպես կոչված տասնյակ կարմիր բերետավորներ շրջափակել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը՝ արգելելով մարդկանց տեղաշարժն ու ելումուտը։