Բավ է պառակտվել
27-05-2016 13:53

Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի վերադարձի մասին

Պաշտպանության բանկի ողջ անձնակազմի շնորհիվ այսօր սահմանային իրավիճակը վերահսկելի է: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով ներկա էր Երևանի թիվ 147 դպրոցի ավարտական դասարանի վերջին զանգի միջոցառմանը: Հենց այս դպրոցում է սովորել «Արցախի հերոս» Ռոբերտ Աբաջյանը:

«Համեմատական առումով ավելի խաղաղ է, կրակոցները շատ քիչ են: Ստորաբաժանումներն ամենօրյա իրենց գործունեությամբ կատարելոգործում են իրենց մարտական կարողությունները»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին, դրա առաքելությանը վերաբերող հարցերին, Սեյրան Օհանյանն ասաց, որ Բաբայանի հետ չի հանդիպել:

«Սամվել Բաբայանի ունակությունների մասին ես տեղյակ եմ, նրա կատարածը, իհարկե, ոչ մեկս չենք մոռանում: Իհարկե, այսօրվա իրադրության մեջ որպես անհատ, որպես անձնավորություն, որն ուզում է իր ներդրումն ունենալ Արցախյան հատվածում, դա իր խնդիրն է, իր իրավունքն է:
Մեզանից ոչ մեկը, առավել ևս՝ ես, չենք կարող նրան խոչընդոտել»,-ասաց նախարարը:

Լրագրողները հետաքրքրվեցին, ճիշտ են արդյոք այն լուրերը, որ իշխանություններն են փակել Սամվել Բաբայանի՝ բանկերին ունեցած պարտքերը: Նախարարն արձագանքեց.
«Մնացած բոլոր հարցերը կարող եք տալ այն մարդկանց, որոնք որ դա իրականացրել են»: