Բավ է պառակտվել
11-12-2019 17:42

Երկրի գլխավոր տոնածառի լույսերը և հրաշալի մյուզիքյ․ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է ամանօրյա ծրագիրը

Ամանօրյա տոնական միջոցառումները Երևանում կմեկնարկեն դեկտեմբերի 21-ին և կավարտվեն հունվարի 31-ին, չորեքշաբթի լրագրողներին ասել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Նա նշել է, որ Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, ինչը կուղեկցվի հայկական երգերով և համաշխարհային ամանօրյա հիթերով։

Երեկոյին գրավչություն կհաղորդի հայ արտիստների մասնակցությամբ մյուզիքլը։

“Կարծում եմ, որ այս ձևաչափը շատ հետաքրքիր կլինի։ Մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան տեսնել հայկական էստրադայի աստղերին ոչ միայն երգիչների, այլև մյուզիքլի դերասանների կերպարում”,- ասել է փոխքաղաքապետը։

Տոնավաճառ և համերգներ Երևանի 2750-ամյակի պուրակում

Վիրաբյանն ասել է, որ տոնածառի լույսերը վառելու արարողությունից հետո Երևանի 2750-ամյակի պուրակում կբացվի Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որը կգործի մինչև 2020թ․հունվարի 13-ը։

2750-ամյակի այգում միջոցառումներ կլինեն ամեն օր։ Կբացվեն բազմաթիվ տաղավարներ, կանցկացվեն մանկական ներկայացումներ և այլ հետաքրքիր ծրագրեր:

“Տոնական միջոցառումները կշարունակվեն նաև հունվարին: Հունվարի 5-ին նախատեսված է երեխաների համերգ-ներկայացում”, - նշել է նա:

Հեքիաթային քաղաք Հանրապետության Հրապարակում

Վիրաբյանն ասել է, որ Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում արդեն կառուցվում է հեքիաթային քաղաք՝ օգտագործելով հետաքրքիր դեկորացիաներ և ժամանակակից լուծումներ:

“Իսկ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար կտեղադրվի վերգետնյա անցում, որպեսզի մարդիկ կարողանան ապահով մոտենալ երկրի գլխավոր տոնածառին՝ չխախտելով ճանապարհային կանոնները”, - նշել է փոխքաղաքապետը:

Ամանօրի գիշեր

Ինչպես պատմել է Վիրաբյանն, Ամանորի գիշերը տոնական ծրագիրը կսկսվի ժամը 22:00-ին, հայ հայտնի արտիստների ելույթներով, ովքեր կկատարեն իրենց լավագույն հիթերը: Կկայանա Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի ամանորյա երգի պրեմիերան, որը գրված է հատուկ “Երևան - 2020” տոնակատարության համար։

Նա նշել է, որ համերգային ծրագիրը կշարունակվի մինչև 23:45-ը, որից հետո ողիղ եթերով կհեռարձակվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը Հանրապետության հրապարակից:

Ժամացույցի 12-րդ հարվածից հետո կսկսվի Գորան Բրեգովիչի և նրա խմբի համերգը, ովքեր կներկայացնեն իրենց ամենահայտնի և հանդիսատեսի կողմից սիրված ստեղծագործությունները։

“Գորան Բրեգովիչի համերգի ավարտից հետո տոնական միջոցառումը կշարունակվի մինչև լուսաբաց”, - ասել է փոխքաղաքապետը: