Բավ է պառակտվել
30-03-2022 11:56

Ռուսաստանի հարավային և կենտրոնական շրջանների օդանավակայանների շահագործման սահմանափակումը երկարաձգվել են մինչև ապրիլի 7-ը

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև ապրիլի 7-ը երկարաձգել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական շրջանների օդանավակայաններ, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ ասվում է, որ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը դեպի Բելգորոդի, Անապայի, Բրյանսկի, Գելենջիկի, Վորոնեժի, Կրասնոդարի, Կուրսկի, Դոնի Ռոստովի, Լիպեցկի, Էլիստայի և Սիմֆերապալի օդանավակայաններ երկարաձգվել է մինչև ապրիլի 7-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ն։
Նշված օդանավակայաններ ուղևորների տեղափոխումը կազմակերպելու համար ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է կազմակերպել ուղևորների փոխադրում այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Վոլգոգրադի, Սոչիի, Միներալնիե Վոդիի, Մոսկվայի և Ստավրոպոլի օդանավակայանները:

Ռուսական մնացած օդանավակայաններն, այդ թվում՝ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, նշում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։