Բավ է պառակտվել
05-02-2020 13:25

2019 թվականն աննախադեպ էր Հայաստանում հրդեհների և արտակարգ իրավիճակների թվով. Ցոլակյան

2019թ․Հայաստանում գրանցվել է արտակարգ իրավիճակների աննախադեպ աճ, ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

“եթե խոսենք միայն հրդեհների մասին, ապա 2019 թվականին գրանցվել է 10հազ․237 դեպք, այն դեպքում, երբ 2018-ին՝ 6,5 հազար։ Այսպիսով, հրդեհների թիվն ավելացել է շուրջ 1,5 անգամ”,- հայտնել է նա չորեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ։

Նախարարն ընդգծել է, որ ԱԻՆ Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները կարողացել են պատվով հաղթահարել բոլոր արտակարգ իրավիճակները, խուսափել մեծաքանակ զոհերից ինչպես բնակչության, այնպես էլ անձնակազմի շրջանում և նվազագույնի հասցնել սպառնալիքները։

“Ցավոք, անցած տարում զոհվել է մեկ հրշեջ, մեկն էլ՝ վիրավորվել։ Սակայն մեր փրկարարի մահը ստիպել է բոլոր ստորաբաժանումների և գերատեսչությունների ղեկավարությանը օպերատիվ և սթափ գնահատել ցանկացած իրավիճակ և ռռիսկեր՝ անձնակազմի շրջանում զոհերից խուսափելու համար”,- ասել է նա։

Նրա կարծիքով, հաճախ անտառային հրդեհների պատճառ է հանդիսանում մարդկային գործոնը, մարդիկ այրում են խոտն, արդյունքում հրդեհ է բռնկվում։
“Հայաստանում անտառները ընդամենը 10 տոկոս են, մենք չենք կարող ռիսկի դիմել: Այս տարի արդեն տեղումների բացակայության պատճառով հրդեհներ են եղել Լոռիում և Տավուշում”,- ասել է նախարարը, ընդգծելով կանխարգելիչ աշխատանքների անհրաժեշտությունը և, առաջին հերթին՝ անտառներում ճանապարհների ստեղծումը։

Նախարարը հայտնել է, որ քաղաքում հրդեհների մարման համար հայտարարվել է ավելի քան 50 մետր բարձրությամբ սանդուղքների գնման մրցույթ, քանի որ ունեցած սանդուղքները 30 մետրից ավելի չեն։