Բավ է պառակտվել
25-11-2019 18:05

Այս տարի շուրջ 17 հազար հայ ստացել է ՌԴ քաղաքացիություն

2019թ հունվարյից սեպտեմբեր ռուսաստանյան անձնագիր է ստացել Հայաստանից եկած շուրջ 17 հազ․մարդ, գրել է “Իզվեստիա” թերթը հղում անելով ՌԴ ՆԳՆ տեղեկատվությանը։

ՆԳՆ Գլխավոր վարչության տվյալների համաձայն, հունվար - սեպտեմբեր ամիսներին միգրացիայի հարցով ռուսաստանյան քաղաքացիություն է ստացել 285 հազ մարդ, ինչը 48 տոկոսով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։, երբ ՌԴ անձնագիր է ստացել 192 հազ․ մարդ։

ՆԳՆ-ում պարզաբանել են, որ դիտարկվող աճը “պայմանավորված է միգրացիոն օրենսդրության ընդունված փոփոխություններով, որոնք կոչված են պարզեցնելու ռուսական անձնագրեր ստանալու կարգը”։

Նշվել է, որ նոր ոռւսաստանցիների հիմնական մասը Ուկրաինայի քաղաքացիներ են՝ 14 հազ․մարդ։ Բավականին հաճախ Ռուսաստանի անձնագիր են ստանում նաև Ղազախստանից (35հազ), Ուզբեկստանից (14 հազ) և Մոլդովայից (11,5հազ) եկածները։