Բավ է պառակտվել
16-12-2022 20:56

Ադրբեջանի շրջափակման պատճառով Հայաստանում մնացած շուրջ 300 արցախցի երեխաները կհաճախեն Սյունիքի դպրոցներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Սյունիքի մարզի մարզպետարանի հետ աշխատանքներ է տանում արցախցի շուրջ 300 երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ, հայտնում է վարչության մամուլի ծառայությունը։

Նրանք Հայաստանում են և չեն կարող տուն վերադառնալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։

Սյունիքի մարզպետարանի հետ աշխատանք է տարվում՝ նրանց դասերը ժամանակավորապես տեղի դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ։

«Առկա իրավիճակը մարդասիրական ճգնաժամ է և երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում։ Խնդրի առնչությամբ համապատասխան նամակներ են ուղարկվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին»,- ասվում է հաղորդագրության մեջ։