Բավ է պառակտվել
19-02-2021 13:27

Հայաստանում հարցվածների շուրջ 44 տոկոսը Փաշինյանի հրաժարականը համարում է անհրաժեշտ

Հայաստանում հարցված քաղաքացիների շուրջ 44 տոկոսը համարում է, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Այս մասին են վկայում «Արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ կա» ուսումնասիրության արդյունքները, որոնք ներկայացրել է «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Այսպես, հարցվածների 43,6 տոկոսն ասել է, որ Փաշինյանը պետք է լքի վարչապետի պաշտոնը։ 2020թ նոյեմբերի 13-ի հարցման արդյունքների համեմատ այս ցուցանիշն աճել է 8,4 տոկոսով (այն ժամանակ՝ 35.2%), սակայն նվազել է 1,7%-ով 2020թ․ նոյեմբերի 25- դեկտեմբերի 2-ին անցկացված հարցումների արդյունքների համեմատ (45.3%):
Միևնույն ժամանակ, հարցվածների 38,8 տոկոսը կարծում է, որ Փաշինյանը պետք է շարունակի զբաղեցնել վարչապետի աթոռը: Այս ցուցանիշը նվազել է 9,3 տոկոսով 2020թ նոյեմբերի 13-ի հարցման արդյունքների համեմատ (այն ժամանակ այս կարծիքի էր հարցվածների 48,1 տոկոսը), բայց 1 տոկոսով աճել՝ 2020թ․ նոյեմբերի 25- դեկտեմբերի 2-ին անցկացված հարցումների արդյունքների համեմատ (37.8%): Հարցված քաղաքացիների 17,6 տոկոսը դժվարացել է պատասխանել։