Բավ է պառակտվել
17-09-2022 10:37

Հայաստանի ՄԻՊ-ն ամփոփել է Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և մարմինների կտտանքների փաստերը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցը։

Պաշտպանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, փաստագրել տեղահանված անձանց, բժշկական շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման, երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ինչպես նաև ներկայացրել քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային ու շրջակա միջավայրին հասցված վնասների փաստերը։

Ինչպես նշվում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում, հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարկման ենթակա հատվածում և պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։

ՄԻՊ-ը տրամադրել է նաև զեկույցի հայերեն և անգլերեն տարբերակների հղումները: