Բավ է պառակտվել
21-10-2014 16:24

Այն, ինչ անում է ՄԻՊ գրասենյակը, նպատակ ունի մի քիչ դեպի ավելի լավը փոխել մեր կյանքը.Օմբուդսմեն

Այն, ինչ անում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, նպատակ ունի մի քիչ դեպի ավելի լավը փոխել մեր կյանքը։ Մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2013 թ. իր հաշվետվության քննարկմանը եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը։
«Բայց դա ընդհանրապես չի նշանակում, որ Հայաստանում մարդու իրավունքներն ավելի վատ վիճակում են, քան որևէ այլ տարածաշրջանային երկրում և նույնիսկ զարգացած արևմտյան ժողովրդավարություններում։ Շատ հարցերում մենք ունենք առաջընթաց, բայց արդյո՞ք այն բավարարում է դահլիճում գտնվողներից որևէ մեկին՝ անկախ իր քաղաքական պատկանելությունից։ Իհարկե ոչ»,-հայտարարեց Կարեն Անդրեասյանը։
Նա հավելեց, որ ինքը՝ Կարեն Անդրեասյանը որևէ պաշտպանության կարիք չունի, պաշտպանության կարիք ունեն ՀՀ օմբուդսմենի ինստիտուտը և Կարեն Անդրեասյանի դիմումատուները։
ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից դիմել է հասարակությանը՝ ակնկալելով վստահություն, որը ստացել է, և նաև շուրջ 120 կազմակերպությունների հետ այսօր ունեն իրական համագործակցություն։ «Աշխատելով բոլոր ինստիտուտների հետ, աշխատում են նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և «Վեփափառ տիրոջ հետ» »,-առանձնացրեց ՀՀ ՄԻՊ-ը։