Բավ է պառակտվել
05-08-2016 16:40

Օմբուդսմենը ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 5-ին աշխատանքային քննարկում է ունեցել Human Rights Watch միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի հետ:

Ինչպես հաղորդում են ՄԻՊ գրասենյակից, հանդիպմանը ընդգծվել է ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին տեղեկությունների հիման վրա մանրամասն ու հաշվետու քննություն իրականացնելու կարևորությունը:

Թաթոյանը Բյուքենենին և Գոգիային տեղեկացրել է, որ արդեն իսկ համապատասխան նյութերն ուղարկել է քրեական հետապնդման մարմիններին՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում դրանք քննարկելու նպատակով:

Քննարկվել են նաև ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, այդ ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման ուղղությամբ իր և իր աշխատակազմի գործունեությունը՝ կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրության նպատակով»,- ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ: