Բավ է պառակտվել
27-05-2015 11:22

Մոսկվայում ինքնասպանություն է գործել քաղցկեղից տառապող գիտնականը

Մոսկվայի հյուսիս-արևելքում ինքնասպանություն է գործել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից տառապող 65-ամյա գիտնական միջուկաբան Ալեքսեյ Կալագինը: Նշվում է, որ մահվանից առաջ տղամարդը երկու գրություն է թողել, որոնց մեջ պատմել է իրեն տանջող ցավերի և դրանք թեթևացնելու համար միջոցների բացակայության մասին: Նա նաև խնդրել է որևէ մեկին չմեղադրել իր մահվան մեջ: Մահացածի կինը՝ Տատյանա Կալագինան, պատմել է, որ իր ամուսինը բուժվել է եվրոպական կլինիկայում: Կալագինայի տվյալներով՝ Ռուսաստանում գիտնականը չէր ստանում իրեն համար անհրաժեշտ դեղորայքի նվազագույն քանակը, և ստիպված էր վճարել նաև անալիզների համար: Ինքնասպանության փաստով Քննչական կոմիտեն ստուգում է անցկացնում: Վերջին ամիսներին Մոսկվայի տարածաշրջանում քաղցկեղից տառապող հիվանդների շրջանում հաճախացել են ինքնասպանության դեպքերը: