Բավ է պառակտվել
28-03-2022 15:27

Գորիսի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Երկուշաբթի օրը կայացած նիստում դատավոր Գնել Գասպարյանն ընթերցեց դատավճիռն, ըստ որի Առուշանյանի (նա կալանքի տակ է 2021 թվականի հուլիսից) խափանման միջոցը փոխարինվել է մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը չհեռանալու մասին ստորագրությամբ։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով (այդ թվում՝ քվեարկության գաղտնիությունը խախտելը, լիազորությունները չարաշահելը, ապօրինի ձեռնարկատիրությունը, խարդախությունը, կամայականությունը)։

Դատարանի որոշմամբ Առուշանյանը ճանաչվել է մասնակի մեղավոր և դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ նշանակվել է 8 ամիս կալանք, իսկ մնացած ժամկետը ճանաչվել է պայմանական։ Բացի այդ, նրան 5 տարով արգելել են պաշտոններ զբաղեցնել ՏԻՄ համակարգում և դատապարտվել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով։

2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» դաշինքը հավաքեց ձայների մեծամասնություննն՝ առաջ անցնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այս հաղթանակը Առուշանյանի դաշինքին հնարավորություն տվեց ընտրել Գորիս համայնքի ղեկավարին։

Առուշանյանը և նրա համախոհները պնդում են, որ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումներ են իրականացվում, քանի որ Գորիսում ընդդիմադիր տրամադրություններն ուժեղ են. վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը խիստ քննադատության է ենթարկվում։