Բավ է պառակտվել
25-02-2021 14:44

Հայաստանի ընդդիմությունը կոչ է անում ժողովրդին սատարել Զինված ուժերին և բանակին (լուսանկարներ, տեսանյութ)

Ըննդիմությունը որոշեց ժամը 15։00-ին կազմակերպել հանրահավաք ի զորակցություն զինվորականների։
Հայաստանի Գերագույն շտաբը վերահաստատեց իր դիրքորոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
«Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»,- նշված է ԳՇ հայտարարությունում։

Էջմիածինը կարծում է, որ քաղաքական հաշվեհարդարի կոչերը վտանգում են ազգային միաբանությունը և անվտանգությունը։
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անթույլատրելի է համարում երկրի ներսում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով ժողովրդին չտրվել սադրանքներին։
Բանն այն է, որ ԳՇ՝ վարչապետի հրաժարականի պահանջից հետո Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման հնարավորության մասին և կոչ արեց իր համախոհներին ժամը 16։00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Ընդդիմությունը նույնպես որոշեց ժամը 15։00-ին կազմակերպել հանրահավաք ի զորակցություն զինվորականներին։


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել քաղաքացիներին երկրում ստեղծված իրավիճակում աջակցել Զինված ուժերին և Հայկական բանակին։ Այս մասին տեղեկացրեց երկրորդ նախագահի գրասենակը։
«Այս օրհասական պահին կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին։ Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։ Դա է մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտ գրավականը, դա է այսօրվա հրամայականը»,-նշվում է հայտարարությունում։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ, կոչ անելով քաղաքացիներին պահպանել հանգստություն և զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց։ ԱԱԾ-ն նախազգուշացնում է, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին:

«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները: Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ»,- ասված է հայտարարությունում։
Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու և պաշտպանելու համար:

Քաղաքական ճգնաժամի սրում Հայաստանում
Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով աշխատանքից ազատեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է պետության ղեկավարի կայքում:
Չորեքշաբթի ավելի վաղ «Yerevan.Today» ռեսուրսը հոդված էր հրապարակել՝ «Իսկանդեր» հրթիռների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը հարուցեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի ծիխաղը» վերնագրով:
Օրեր առաջ 1in.am լրատվական կայքին տված հարցազրույցում Փաշինյանը պատասխանել էր Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինչու «Իսկանդերները» չեն օգտագործվել թշնամու դեմ 2020 թվականի աշնանը Արցախում պատերազմի ժամանակ: Փաշինյանն ասել էր, որ պատերազմի ընթացքում «Իսկանդերը» «չի պայթել կամ պայթել է միայն 10% -ով»: Անդրադառնալով Փաշինյանի այդ ասածին, Ռուսաստանի Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը հայտարարեց, որ այս կերպ Փաշինյանը որոշեց ընդգծել, որ մեղավոր չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքների համար։ Ըստ նրա՝ Փաշինյանի խոսքերը պարզապես բացարձակ սուտ են, սա նույնիսկ կասկածի ենթակա չէ: Փաշինյանի այդ հայտարարությունը մեծ արձագանք առաջացրեց ռուս ռազմական փորձագետների և պատգամավորների շրջանում: