Բավ է պառակտվել
23-05-2022 17:41

Ընդդիմությունը փոխել է Երևանում հանրահավաքների անցկացման վայրը և հայտարարել երեքշաբթի օրվա պլանների մասին

Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Վաղը՝ մայիսի 24-ին, առավոտյան՝ ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք»,- գրել է նա։:
Սաղաթելյանը հայտնել է, որ նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, ընդդիմության հանրահավաքը կմեկնարկի Սասունցի Դավթի արձանի մոտ։
«Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը»,- գրել է ընդդիմադիր գործիչը:
Երկուշաբթի վաղ առավոտից, Երևանում անհնազանդության ակցիաներ են անցկացվել, այդ թվում՝ ավտոերթեր, արգելափակվել է մետրոպոլիտենի աշխատանքը։

Անհնազանդության ակցիաները Հայաստանում
Ապրիլի 18-ից Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները բողոքի երթեր են կազմակերպում Երևանում, Հայաստանի քաղաքներում և գյուղական համայնքներում՝ կոչ անելով համախմբվել երկրի իշխանությունների գործողությունների դեմ և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունների քաղաքականությունը սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը.
Մայիսի 9-ից Երևանում ամեն օր մի քանի ուղղություններով ավտոերթեր և երթեր են անցկացվում, մի քանի ժամով շրջափակվում են կառավարության շենքերը։ Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին՝ բիրտ ուժի կիրառմամբ։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։