Բավ է պառակտվել
16-06-2022 19:32

Ընդդիմությունն իրազեկման երթ է անցկացնում Երևանում

Երթը մեկնարկել է Կոմիտասի պողոտայից։ Նրա մասնակիցները գնալու են դեպի Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի շենքեր, որտեղ մտադիր են իրենց բողոքի ձայնը բարձրացնել Հայաստանում տիրող ապօրինությունների դեմ։

Հունիսի 15-ին «Դիմադրություն» շարժումը, որը պահանջում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապամոնտաժեց շուրջ մեկուկես ամիս Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում գտնվող վրանային քաղաքը։

Դիմադրության շարժման առաջնորդներից մեկի՝ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ վրանային քաղաքը կատարել է իր առաքելությունը, և այսուհետ ընդդիմադիր շարժման գործողությունները պետք է բխեն նոր ռազմավարությունից, որի հիմնական նպատակն է. կանխել նոր կապիտուլյացիոն համաձայնագրի կնքումը և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Հայաստանի վարչապետի պաշտոնից։

Ընդդիմությունը հունիսի 18-ին նախատեսել է համապետական ​​հանրահավաք։