հաղթելուենք
22-09-2020 13:01

Ընդդիմությունը հրավիրում է համապետական հանրահավաքի

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ:

Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը:

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժ. 1800-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ծառուկյանը կպահանջի՞ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հաղորդում ներկայացրին ՀՀ դատախազություն.ինչ են ակնկալում իրավապահ համակարգից
Ծառուկյանը փակել է իր ՝ վարչապետ դառնալու թեման
Թույլ է տրվել սահմանադրական կարգի տապալում․ՀՅԴ հաղորդում է ներկայացրել դատախազություն
Արցախի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետությունից. առաջին տեղում ԱՄՆ-ն է