Բավ է պառակտվել
18-05-2022 19:14

Հաստատվել են Հայաստանում միասնական քննությունների օրերը

Հայաստանի գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 2022թ․ միասնական քննությունների օրերը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համաձայն կենտրոնի տնօրենի հրամանի՝ միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

07.06.2022 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,
10.06.2022թ. – «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն»),
14.06.2022 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»,
17.06.2022 թ. – «Մաթեմատիկա»,
21.06.2022 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»,
24.06.2022 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»:

Ավելի վաղ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ 2021-2022 ուս․ տարին կավարտվի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: